Անկարայում ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել
Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում արցունքաբեր գազ է կիրառել հակաամերիկյան ակցիայի մասնակիցների նկատմամբ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ընդդիմադիր «Հայրենիք» (Vatan) կուսակցության երիտասարդակն թևի ղեկավար Այքութ Դիշը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հակաամերկյան ակցիան անցկացվում է Թուրքիա ԱՄն պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցի կապակցությամբ: Նախօրեին նա բանակցություններ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այսօր նա կհանդի այդ երկրի ԱԳ նախարարի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի և Թիլերսոնի բանակցությունները երեք ժամից ավելի են ձգվել
- Թիլերսոն. ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին երբեք ծանր զենք չի տրամադրել
- Չավուշօղլուն՝ Թիլերսոնին. «Քրդերի բերանով մի խոսեք մեզ հետ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին