Մոտավորապես ե՞րբ եք պատկերացնում, որ մեր հասարակությունը 150-ից կսկսի 300 հազար ստանալ. Արարատ Զուրաբյան
«Այն, որ սեղմված գազի թանկացումը մեծ հաշվով չի ազդում բոլորի վրա, թույլ տվեք չհամաձայնվել»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը՝ դիմելով ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին։
Նրա խոսքով՝ թանկացումները ոչ միայն տնտեսավարողների վրա են ազդել, այլ ընդհանրապես բոլորի։
«Իշխանությունն այսօր ձևավորված է մի քաղաքական ուժի կողմից, որն իշխանության ղեկին է 20 տարի։ Դուք բավարա՞ր եք համարում ձեր ջանքերը, կատարված աշխատանքն այս քսան տարիների ընթացքում՝ մեր հասարակությանը երջանիկ դրաձնելու համար, որ ունենան թե 150 հազար դրամ աշխատավարձ, այլ ավելին։ Դուք պատրաստվում եք շատ երկար մնալ իշխանությանը, ապա այս զարգացման տեմպերով մոտավորապես ե՞րբ եք պատկերացնում, որ մեր հասարակությունը 150 հազար դրամից կսկսի 300 հազար ստանալ»։
Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «2013 թվականին միջին աշխատավարձը եղել է 140-ին մոտ, այսօր միջին աշխատավարձը 190 հազարին մոտ է։ Քի՞չ է, իհարկե քիչ է։ բայց ասել, որ ընդհանրապես ոչինչ չի փոխվել քաղաքացիների մոտ, թույլ տվեք չհամաձայնվել»։
Հարակից հրապարակումներ`
- Կարելի՞ է այսպես ժողովրդին սպանելով բերել, իբր թե բյուջե լցնել. Բոստանջյան
- Գների բարձրացումը կապված է քաղաքական որոշակի գործառույթների հետ. Փաշինյան
- Գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ. Փաշինյան
- Կառավարությունը մարդկանց ասում է՝ նեղություն քաշեք, մի քիչ էլ աղքատ ապրեք. Լենա Նազարյան
- Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ