Իշխանությունները պատրաստվում են երկիրը դնել բրեժնևյան ճահճացման ժամանակաշրջանի մեջ. Փաշինյան
Մենք ուզում ենք, որ Հայաստանում լինի Հանրապետություն՝ ի տարբերության այսօր գոյություն ունեցող բդեշխության: Դրա արտահայտությունը տեսնում ենք ամեն օր և ամեն ժամ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությա համագումարի ժամանակ այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հասկանում ենք, որ Հանրապետություն կարելի է կերտել միայն քաղաքացիական ընդարձակ պայմանագրի միջոցով՝ լուսավորյալ մարդկանց օգնությամբ: Լուսավորական գործունեությունը երբեք կոմֆորտի գործունեություն չի եղել՝ Քրիստոսից մինչև Գրիգոր Լուսավորիչ: Դա եղել է զրկանքների, հետապնդումների, տառապանքների, չհասկացվածության, օտարման, մերժվածության ճանապարհ: Սրանք են այն փշերը, որով պետք է անցնի ցանկացած մարդ, ով իրեն լուսավորության մարտիկ է համարում:
Փշերը չեն վերաբերում միայն արտաքինին, վերաբերում են նաև համագործակցության ընթացքին, անցյալին և ապագային: Ես հույս ունեմ, որ ուեննք բավարար քաղաքական կամք՝ հաղթահարելու այդ ամենը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով, ՀՀ իշխանությունները պատրաստվում են երկիրը դնել բրեժնևյան ճահճացման ժամանակաշրջանի մեջ:
«Մեզնից յուրաքանչյուն անմնացորդ նվիրված է դաշինքի հիմքում դրված նպատակներին: Մենք պետք է ամեն օր հիշեցնենք իրար, Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվության մասին: Մեր ձայնը պետք է բարձրանա, և չհուսահատվեք, որովհետև ելք կա»,- իր խոսքն ամփոփեց ընդդիմադիր գործիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց