Իսակովի պողոտայում վթարի հետևանքով վիրավորներ կան
Փետրվարի 17-ին, ժամը 14:45-ին ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ թիվ 25 հասցեում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազի հաշվիչին և ճնշման կարգավորիչին, այնուհետև բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով 1996 թ. ծնված Մ. Ս.-ը հոսպիտալացվել է, իսկ 1997 թ. ծնված Է. Օ.-ը, Ս. և Խ. Կ.-երը տեղի ուժերով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները փակել են գլխավոր գազի կայանից դուրս եկող խողովակի փականը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին