Ռուսաստանում ստեղծում են անօդաչու սարք, որը կարող է մարդու տեղափոխել
Ռուսաստանում մշակվում են 300 կգ-անոց անօդաչու սարքեր, որոնք կարող են մինչև 70 կգ կշռող բեռ տեղափոխել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Մշակվող անօդաչուն բաղկացած կլինի անօդաչու սարքից և բջջային հսկիչ կայանից:
Անօդաչուն պետք է համապատասխանի թռիչքային-տեխնիկական բնութագրերին և ունենա 300 կգ զանգված: Թռիչքի շարունակականությունը պետք է հասնի մինչև 6 ժամի, իսկ առավելագույն արագությունը՝ 180 կմ/ժ: Բացի այդ, համալիրը պետք է պատրաստ լինի կիրառման՝ թե ցերեկային, թե գիշերային ժամերին, օդերևութաբանական պարզ և դժվարին պայմաններում, տարվա ցանկացած եղանակին, հարթ և անբարենպաստ տեղանքում, օդի ցանկացած ջերմաստիճանի դեպքում՝ - 40 –ից մինչև 50 աստիճան:
Նոր անօդաչուի փորձարկումները կանցկացվեն 2018-ի հուլիսին: Անօդաչուները կգործարկվեն մինչև 2019 թ.: Գիտահետազոտական աշխատանքների արժեքը կկազմի գրեթե 395 միլիոն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին