Բիլ Գեյթսը ցանկանում է ավելի շատ հարկեր վճարել
Միլիարդատեր Բիլ Գեյթսը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը, ինչպես և այլ հարուստ ամերիկացիները, պետք է ավելի շատ հարկեր վճարեն ԱՄՆ գանձարան, գրում է Ինտերֆաքսը:
«Ես ավելի շատ հարկեր եմ վճարել, քան մեկ ուրիշը՝ ավելի քան 10 մլրդ դոլար»,- ասել է Գեյթսը և հավելել.«Կառավարությունը պետք է պահանջի իմ կարգավիճակն ունեցող մարդկանցից, որ ավելի բարձր հարկեր վճարեն»:
Microsoft ընկերության հիմնադիրը հավանություն չի տալիս նախագահ Դոնալդ Թրամփի նոր հարկային բարեփոխմանը: Բիլ Գեյթսի կարծիքով՝ հարկային բարեփոխումների նախագիծը հարկման ոչ թե առաջադեմ, այլ հետադիմական սանդղակ կստեղծի, ինչը կհեշտացնի հարուստների կյանքը և չի կպնի միջին խավի ներկայացուցիչներին։
Նշենք նաև, որ ամիսներ առաջ Բիլ Գեյթսը հայտարարել էր՝ մտադիր է ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում անել:
Forbes- ի տվյալներով` 2017 թվականին Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 90 մլրդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Բիլ Գեյթսը 100 մլն դոլար կվճարի հիվանդությունների հետազոտման համար
- Բիլ Գեյթսը ամերիկյան դպրոցներում 1.7 մլրդ դոլարի ներդրում կանի
- Բիլ Գեյթսը բարեգործության պատճառով կարող է կորցնել աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը
- Բիլ Գեյթսը վերջին 17 տարիների իր ամենախոշոր նվիրատվությունն է կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին