Բիլ Գեյթսը վերջին 17 տարիների իր ամենախոշոր նվիրատվությունն է կատարել
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 2000 թվականից ի վեր բարեգործական նպատակներով իր ամենախոշոր նվիրատվությունն է կատարել:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ 61-ամյա միլիարդատերն իր ընկերության՝ 4,6 միլիարդ դոլար գումարի բաժնետոմսերի նվիրատվությունն արել է դեռ հունիսի 6-ին: Իսկ թե որ ընկերությունն է դարձել փողն ստացողը, չի հաղորդվում:
Բարեգործական գործունեության բնագավառում Գեյթսի խոշորագույն ներդրումը եղել է 1999 թվականին 16 միլիարդ դոլարի աննախադեպ գումարը, իսկ մեկ տարի անց՝ 5,1 միլիարդ դոլարը:
Microsoft-ի հիմնադիրն աշխարհի առավել առատաձեռն բարեգործների ցուցակում առաջատարն է։
Հայտնի է, որ 1994 թվականից սկսած նա բարեգործական նպատակների համար կատարել է շուրջ 35 միլիարդ դոլարի նվիրատվություններ։
Հարակից հրապարակումներ`
- Բիլ Գեյթսը քննադատել է Գերմանիային
- Թոմ Հենքսը, Ռոբերտ Դե Նիրոն և Բիլ Գեյթսը Ազատության նախագահական ﬔդալ կստանան
- Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ