13 երեխա ունեցող ճապոնացու հայրության իրավունքը դատարանը ճանաչել է
Բանգկոկում դատարանը սուրոգատ մայրերից 13 երեխա ունեցող 28-ամյա ճապոնացուն՝ Միցուտոկի Սիգետային հայրության իրավունք է տվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Սիգետան ստացել է «երեխաների ֆաբրիկա» անվանումը:
Սուրոգատ մայրերից բազմաթիվ երեխաներ ունեցող այս տղամարդը Թայլանդում միակը չէ, այդ իսկ պատճառով օրենք է ընդունվել, որով արգելվում է կոմերցիոն նպատակներով օտարերկրացիների համար սուրոգատ մայր դառնալը: Այս շաբաթ դատարանը Սիգետային միակ ծնողի իրավունք տվեց՝ ծնողական իրավունքներից զրկելով սուրոգատ մայրերին: Ինքը Սիգետան դատական նիստին ներկա չի եղել:
Դատարանը որոշել է բոլոր 13 երեխաներին ճանաչել Սիգետայի օրինական երեխաներ՝ հաշվի առնելով այն, որ բիոլոգիական հայրը վատ բնավորություն չունի, ինչպես նաև՝ հանուն այն երջանկության ու ապագա հնարավորությունների, որոնք երեխաները կստանան իրենց բիոլոգիական հորից: Սիգետան 2015-ին էլ հայրության իրավունք է ստացել իր մյուս երեք երեխաների համար:
Սիգետան ժամանակին օրենքի հետ խնդիրներ է ունեցել, քանի որ բնակարանի խուզարկության ժամանակ տանը հայտնաբերել են 9 փոքրիկների և հղի սուրոգատ մորը: Նա ստիպված է եղել լքել երկիրը, սակայն հետագայում դատական հայց է ներկայացրել: Նրա փաստաբանները փորձում են ապացուցել, որ Սիգետան ընդամենը ցանկանում էր մեծ ընտանիք ունենալ և լինելով հարուստ գործարարի որդի կարող է իր երեխաներին լավ հետևել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին