Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել
Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետայաին զինծառայող Ստեփան Ստեփանյանը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ զինծառայողը եղել է արձակուրդում, որից վերադառնալուց հետո ինքնազգացողությունը վատացել է ու նրան տեղափոխել են հոսպիտալ:
«Արձակուրդից վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ մահացել է»,- ասաց Հովհաննիսյանը։
ՊՆ մամուլի խոսնակը հավելեց, որ քննություն է ընթանում՝ զինծառայողի մահվան պատճառները պարզելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին