Կբարելավվի էկոլոգիական կրթության օրենսդրությունը և կառավարման համակարգը
Գործադիրը հավանություն է տվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը: Փաստաթղթով սահմանվել են էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարական ուղղությունները, ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ղեկավարման, մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերը:
Ռազմավարությամբ առաջարկվում է ապահովել էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության գործընթացի շարունակականությունն ու մեթոդական կապը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, ձևավորել համարժեք էկոլոգիական պատկերացումներ «մարդ-հասարակություն-տեխնոլոգիաներ-բնություն» համակարգում՝ նպաստելով սոցիալ-էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանը: Արդյունքում կբարելավվի էկոլոգիական կրթության օրենսդրությունը և կառավարման համակարգը, կստեղծվի կայուն զարգացման սկզբունքներին բավարարող էկոլոգիական կրթության արդյունավետ գործող համակարգ, առավել արագ և օպերատիվ արձագանք կլինի բնապահպանական հիմնախնդիրներին և արտակարգ իրավիճակներին:
Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է ստեղծել ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել է նաև պետական կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծի հանրապետության անտառների կայուն կառավարման և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառներում պետական միասնական քաղաքականության մշակման ու իրականացման արդյունավետության ապահովման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ