Ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող երիտասարդի դին գտել են Հրազդան գետում
Ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Խարբերդի փողոցի շենքերից մեկի 25-ամյա բնակիչ Վ. Մնացականյանի դին այսօր հայտնաբերել են Հրազդանի կիրճում:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ Ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում կա դի:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել 1992 թ. ծնված Մ. Վ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան երիտասարդը դուրս էր եկել տնից՝ աշխատանքի գնալու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին