ՄԱԿ-ի փորձագետներ. Հարավային Սուդանի ավելի քան 40 պաշտոնյաներ պատասխանատու են մարդկության դեմ հանցագործությունների համար
Հարավային Սուդանում հակամարտության ընթացքում կատարված հանցագործության ականատեսները պատմել են ՄԱԿ-ի իրավապաշտպաններին այդ երկրում տեղի ունեցած հրեշավոր վայրագությունների մասին. տասը կամ ավելի մարդկանց ներգրավվածությամբ խմբակային բռնաբարությունների մասին, հարազատների, այդ թվում անչափահասների աչքի առջև։ Երբեմն նաև այդպիսի հանցագործություններին ստիպում էին մասնակցել նաև երեխաներին, իսկ հետո սպանում էին նրանց։
ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հարավային Սուդանի միլիոնավոր բնակչներ թերսնուցված են, երեխաները դպրոց չեն գնում, միլիոնավորները ստիպված են լքել իրենց տները։
Այսևայլ փաստեր ներառված են Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հարավային Սուդանում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության համար ստեղծված Հանձնաժողովի զեկույցում: Ուսումնասիրության արդյունքները փետրվարի 23-ին ներկայացվել են Նայրոբիում և Ժնևում: Զեկույցի հեղինակները վկայություններ են հավաքել ավելի քան քառասուն պաշտոնյաների գործողությունների մասին, որոնք, փորձագետների կարծիքով, ներգրավված են պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ:
Նրանց գործերը կարող են ուսումնասիրվել այսպես կոչված «հիբրիդային» դատարանի և այլ իրավաբանական մեխանիզմների մեջ, որը նախատեսված են 2015 թ. խաղաղության համաձայնագրի շրջանակներում:
Ուսումնասիրության հեղինակները ցնցող մանրամասներ են ներկայացրել։ Զեկույցում պատմում են այն մասին, երեխաներն բռնի կերպով զենք են տալիս և ստիպում սպանել։ Հանձնաժողովի անդամների կարծիքով, սեռական բռնությունը, ներառյալ տղամարդկանց դեմ, եղել ե ամենուր, դրա մակարդակը հասել է «էպիկական» մասշտաբների։
«Մենք կարծում ենք, որ տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության բոլոր դեպքերը փաստագրված չեն: Զեկույցում ընդգրկված տվյալները միայն սառցաբեկորի վերևի մասն է»- հայտարարել է Հանձնաժողովի նախագահ Յասմին Սոոկան։
Աղբյուրը նշում է, որ հանձնաժողովի անդամները մարտի 13-ին Ժնևում Մարդու իրավունքների խորհրդում կմասնակցեն Հարավային Սուդանի ինտերակտիվ երկխոսությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին