Գերմանացի կինը կարճ սանրվածքի պատճառով վարսավիրի դեմ դիմում է ներկայացրել
Գերմանական Բորկեն քաղաքի բնակչուհին իր վարսավիրի դեմ դիմում է ներկայացրել ոստիկանություն. պատճառը խիստ կարճ սանրվածքն է: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Տուժածը հաղորդել է, որ վարսավիրը նրա մազերը 20 սմ ավելի շատ է կտրել, քան նախապես պայմանավորվել էին նրանք»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Իրավապահներին այս դիմումը շփոթմունքի մեջ է գցել, նրանք ստիպված են եղել գործ հարուցել անփութության հետևանքով մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածով: Վարսավիրը կհարցաքննվի որպես կասկածյալ: