Dolce & Gabbana-ն մոդելներին փոխարինել է անօդաչուներով
Dolce&Gabbana իտալական նորաձևության տունը անսովոր ցուցադրություն է կազմակերպե Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում։ D&G-ն մոդելների փոխարեն անօդաչու թռչող սարքեր է ներկայացրել։
Life.ru-ի փոխանցմամբ՝անօդաչուները ցուցադրել են կանանց համար նախատեսված պայուսակների նոր հավաքածուն։
Սակայն ցուցադրությունը գրեթե տապալվելիս է եղել տեխնիկական խնդիրների պատճառով։ Սարքերը կառավարելու համար անհրաժեշտ է եղել ազատ պահել Wi-Fi ցանցը, որը գերծանրաբեռնված է եղել օգտվողների քանակից։ Կամզակերպիչները մի քանի անգամ խնդրել են անջատել Wi-Fi-ը, և ցուցադրությունը հետաձգվել է գրեթե մեկ ժամով։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ