Ռուսաստանում ցանկանում են գործազուրկների նպաստն ավելացնել
ՌԴ աշխատանքի նախարարությունը մտադիր է հանրային քննարկման դնել գործազրկության նպաստի չափն ավելացնելու և հատկացումը դյուրացնելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Օրինագիծը թույլ կտա ավելացնել ՌԴ կառավարության կողմից ամեն տարի հաստատվող գործազրկության նպաստի ստորին և վերին շեմերը: Առաջիկա օրերին օրինագիծը կտեղադրվի նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում»,- տեղեկացնում է նախարարությունը:
Այս օրենքի նախագիծը նաև նախատեսում է նպաստների վճարման ժամկետների փոփոխություն և քաղաքացուն գործազուրկ ճանաչելու գործընթացի պարզեցում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ