Այսօր ՀՀ պառլամենտում պատմական նիստ է. Շարմազանով
«Սա բազմակարծության ամբիոն է և կարող են հնչել տարբեր գնահատականներ, բայց մի բան հստակ է, որ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումն ամբողջացնում է մեր դատական բարեփոխումները»,- խորհրդարանում մտքերի փոխանակման ժամանակ իր ելությում հայտարարեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ պատգամավորներից մեկը կասի, որ սա բարեփոխումների «ֆինիշն» է, մեկը կասի սկիզբն է, վիճելու հարց է, բայց սա ամբողջացնում է. «Առանց բարձրագույն դատական խորհրդի մենք չենք կարող խոսել կայացած, անկախ դատական համակարգի մասին։ Այս իմաստով այսօր ՀՀ պառլամենտում միգուցե նաև պատմական նիստ է, որի մասին ապագա պատմաբանները, իրավաբանները կխոսեն ու կգրեն։ Պետք չէ մատների արանքով նայել այսօրվա քննարկմանը»։
Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի առաջին պաշտոնի թեկնածու Գագիկ Հարությունյանին՝ ԱԺ փոխխոսնակն ասաց. «Յուրքանչյուր պետության բարձրագույն դատական խորհուրդը հպարտ կլիներ, որ այնտեղ Գագիկ Հարությունյանի նման պրոֆեսիոնալ և բարոյական արժեքներ կրող անձնավորություն»։
Վերջում Շարմազանովը հավելեց. «Տղերք, սպարապետ Վազգենն ասում էր, մենք պարտավոր չենք իրար սիրել, բայց պարտավոր ենք իրար հանդուրժել, պարտավոր ենք հանդուրժել դիմացինի կարծիքը»։
Հարակից հրապարակումներ`
- Հաջողվել է ներկայացնել քաղաքական չեզոքության պահպանման տեսակետից բացարձակ անխոցելի թեկնածուներ. Կոստանյան
- Այն, ինչ ներկայացվեց, կզարդարեր ցանկացած մարդու կենսագրություն. Արամ Սարգսյան
- Իմ քաղաքական կենսագրությունը տևել է ընդամենը մեկ ամիս. Լիպարիտ Մելիքջանյան
- Գևորգ Դանիելյանը հանրությանը հայտնի է որպես կայացած և անաչառ իրավաբան. Վ. Բաղդասարյան
- Գագիկ Հարությունյան. ՍԴ դիմողների 90 տոկոսից ավելին քաղաքացիներն են
- Գագիկ Հարությունյան. Հանրային գիտակցության տեսակետից արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով