Իրաքում գերությունից երեխաների հետ 25 ռուս կին է ազատ արձակվել
Իրաքի իշխանությունները գերությունից ազատել են 25 ռուս կանանց երեխաների հետ, նրանց տեղափոխել են բանտ, որտեղ նրանք կսպասեն դատարանի որոշմանը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Կանայք և երեխաները գերի էին պահվում Մոսուլում «Հաշդ ալ-Շաբի» խմբավորման գրոհայինների կողմից: Նրանց մասին տեղեկություններ չեն եղել ավելի քան կես տարի: Նրանց պահել են անմարդկային պայմաններում: Հիմա կանայք Բաղդադում են՝ պաշտոնական բանտում:
Ըստ աղբյուրի, իրաքյան դատարանը կորոշի կանանց մեղավորության աստիճանը: Չհաստատված տեղեկություններով, զինված տարբեր խմբավորումներ անազատության մեջ են պահում տասնյակ կանանց, որոնք գերի են ընկել իրաքյան ու սիրական տարբեր քաղաքների գրավման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին