Google-ը ԱՄՆ-ում արգելել է «Գնումներ» ծառայությունում փնտրել «զենք» բառը
ԱՄՆ-ում «Google. գնումներ» ծառայության որոնման համակարգն արգելել է օգտատերերին «զենք» բառով ապրանքի որոնումը։ Այս մասին գրում է vedomosti.ru-ն՝ հղում անելով Business Insider-ին:
Ըստ աղբյուրի՝ հարցմանը, որ պարունակում է «զենք» բառի հիշատակմամբ ցանկացած ապրանք, Google-ը գրում է. «Ձեր որոնումը արդյունք չի տվել»:
Նշվում է նաև, որ որոնումից անհետացել են նաև «ջրային ատրճանակ», «սոսնձի ատրճանակ», ինչպես նաև Sex Pistols և Guns N’ Roses երաժշտական խմբերի անվանումները։
Google-ը հայտարարել է՝ խնդրի լուծման ուղղությամբ աշխատում են:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ