Ինչո՞ւ է ՀԷՑ-ը նոր պայմանագրեր առաջարկում կնքել
Հայաստանի քաղաքացիներին այս օրերին առաջարկվում է նոր պայմանգրեր կնքել էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ: Panorama.am-ին ՀԷՑ-ից հայտնեցին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարվա մայիսի 31-ի 218-Ն որոշման համաձայն այս տարվա հունվարի 1-ից ընկերությունը սկսել է էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերի վերակնքման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2018թ. հուլիսի 1-ին:
Հարցին, թե որն է նոր պայմանագիր կնքնելու նպատակը, ընկերությունից պատասխանեցին, վերջին տարիների ընթացքում ԷՄՕԿ-ում (էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններ) տեղ գտած բոլոր փոփոխությունների արտացոլումը պայմանագրում և իրազեկության աստիճանի բարձրացում։
«Հանրային ծառայությունների ոլորտի որևէ պայմանագրում, այդ թվում նաև էլեկտրաէներգիայի մատակարարման այսօր գործող պայմանագրում սակագինն արտացոլված չէ: Էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի 3-րդ գլխում նշվում է, որ Մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից»:
Նոր պայմանագրի 11-րդ կետը նախատեսում է. «Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի սպառած էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրական էներգիայի քանակության արտադրյալով: Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից»,-մանրամասնում են ընկերությունից:
ՀԷՑ-ից նշում են, որ պայմանագրում գործող սակագինը չամրագրելը համապատասխանում է գործող կարգավորումներին, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 440-րդ հոդվածին։ Սակագները սահմանվում են հանձնաժողովի նորմատիվ որոշմամբ, որի ընդունման և փոփոխման գործընթացը հրապարակային է ու թափանցիկ:
«Եվ վերջապես, էլեկտրամատակարարման պայմանագրերում սակագնի մեծության ամրագրումը հնարավոր փոփոխության բոլոր դեպքերում կհանգեցներ մատակարարման պայմանագրի փոփոխության ևս (իսկ դրանց քանակը գերազանցում է մի քանի հարյուր հազարը), որը գործնականում մի շարք խնդիրների և լրացուցիչ ծախսերի հետ է կապված:
Հարակից հրապարակումներ`
- «Տաշիր Կապիտալ» ընկերությունը կգրավադրի ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69.9 տոկոսը
- «Տաշիրը» կգնի ՀԷՑ-ի 69.99 տոկոսը. «Ժողովուրդ»
- Էլէներգիայի հաշվիչների ժամերի խախտման վերաբերյալ ՀԾԿՀ-ն գնահատական կտա
- Մոտավոր 70-80 տոկոս հաշվիչներն աշխատում են ի վնաս ժողովրդի. Արմեն Եփրեմյան
- Էրեբունի համայնքի բնակիչներն ահազանգում են, որ հաշվիչները ցույց չեն տալիս սպառած էլեկտրաէներգիայի ցուցմունքները
- Երևանի բնակիչը պարզել է, թե ինչու է էլեկտրաէներգիայի վճարն ավելացել մի քանի հազար դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց