Լոկոկ. Սիրիայում եթե ոչինչ չփոխվի, ապա սովից ավելի շատ մարդ կմահանա, քան ռումբերից
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ բանաձև ի ընդունման պահից երկրում ռմբակոծությունները, ավերածություններն ու սպանություններն ավելի են շատացել: Երկրում մեծացել է սովյալների ու հիվանդների թիվը:
ՄԱԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ արտակարգ օգնության համակարգող Մարկ Լոկոկը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, Արևելյան Գուտե նահանգում փետրվարի 18-ից մինչ օրս ավիահարվածների ու կրակոցների հետևանքով զոհվել է 580 մարդ: Եվս մի քանի հազար մարդ վնասվածքներ է ստացել:
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ կազմակերպությունը պատրաստ է այդ երկրին տրամադրել հումանիտար օգնություն: 90 հազար մարդու համար նախատեսված առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 45 բեռնատարներ սպասում են Դումայում են, սակայն հիմա հումանիտար օգնություն ցուցաբերելը դարձել է առավել վտանգավոր, քան նախկինում էր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնություն ստացել է ավելի քան 50 անգամ ավելի շատ բնակիչ, քան այս տարի:
«Եթե ոչինչ չփոխվի, ապա շուտով սովից ու հիվանդություններից ավելի շատ մարդ կմահանա, քան ռմբակոծություններից»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի հարցով հանդիպումից առաջ Անկարան խորհրդակցություններ է անցկացնում
- Աշխարհը աչքերը փակեց Սիրիայում թուրքական ագրեսիայի վրա. Սաֆրաստյան
- Սիրիայում հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները. Թևան Պողոսյան