Վարչապետը հանձնարարեց սեղմ ժամկետներում կատարել քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների բարեկարգման աշխատանքներ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին տրված հանձնարարականին, որի համաձայն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր իրադարձություններով պայմանավորված, պետք է միջոցներ ձեռնարկեին՝ ուղղված քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը և միջավայրի բարեկարգմանը:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանում կանցկացվեն Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումները, ինչպես նար Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել բարեկարգման աշխատանքներ:
Վարչապետը հանձնարարեց Ֆինանսների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկեց Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը, այդ թվում ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել Կառավարության աշխատակազմ։
«Միաժամանակ առաջարկում եմ նաև Գյումրու քաղաքապետին, առավելագույնը երկաամսյա ժամկետում «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ, ապահովել՝ «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև կանաչապատման աշխատանքների ավարտը»,- ասաց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ