Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով Հայաստանը երկրորդն է
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով անցած ամիս՝ փետրվարին, Վրաստան է այցելել 440 հազար զբոսաշրջիկ, ինչը 72.8 հազարով կամ 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված թվից:
«Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ, զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ադրբեջանն է՝ 104 հազարով, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 2 տոկոսով:
Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 102.7 հազարով: Նախորդ փետրվարի համեմատ Վրաստան այցելած հայաստանցի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 21 հազար 900-ով կամ 27 տոկոսով:
Առաջին հնգյակում են նաև Թուրքիան՝ 92 հազար զբոսաշրջիկով (29% աճ), Ռուսաստանը՝ 70 հազար ցուցանիշով (24% աճ):
Անցած ամսվա ընթացքում Իրանից Վրաստան այցելել է 16.7 հազար զբոսաշրջիկ (131 % աճ), ավելի քան 10 հազար մարդ Վրաստան է այցելել Ուկրաինայից, 4 հազարը՝ Հնդկաստանից:
Զբոսաշրջիկներից 348.9 հազարը Վրաստան է այցելել ցամաքային, 86.7 հազարը՝ օդային, 2.9 հազարը՝ երկաթուղային, 2.3 հազարը՝ ծովային ճանապարհով:
Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 885 հազար զբոսաշրջիկ, ինչը 17.2 տոկոսով մեծ է 2017-ի հունվար-փետրվարի ցուցանիշից:
Վրաստանում նախատեսում են, որ այս տարի երկիր կայցելի ավելի քան 8 մլն զբոսաշրջիկ: 2017-ին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմում է 7.6 մլն:
Հարակից հրապարակումներ`
- Դեսպանատունը հրապարակել է Վրաստանում մեքենաների ապահովագրման վճարների չափը
- Վրաստան առավել շատ այցելում են հայերը, ադրբեջանցիներն ու թուրքերը
- Ադրբեջանն ու Հայաստանն առաջատար են 2017-ին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով
- Սև ծովի վրացական ափերին (լուսանկարներ)
- Վրաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 41 տոկոսով, հայերինը՝ ավելացել 26,8%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց