ԱԺ արտահերթից կառավարությունը երկու հարց է հանել
Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողմից խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 12 հարց։
«Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստից հանել է երկու հարց՝ Բարձրագույն կրթության մասին և Հեռուստատեսության և ռադիոյի մասին և դրանց կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները լրամշակման նպատակով»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԺ նախագահը տեղեկացրեց նաև, որ ԿԸՀ հինգերորդ արձանագրության համաձայն ներկայացրել է հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Տաճատ Վարդապետյանին։
Հարակից հրապարակումներ`
- Նոր եռանդով ու ոգևորությամբ պատրաստվում եմ վերադառնալ խորհրդարան. Տաճատ Վարդապետյան
- Հրայր Թովմասյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Տաճատ Վարդապետյանին
- Մարտի 6-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ