Հայկական դրամն արժևորվել է
2018թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.5% և 0.2% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 2.4% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.4% նվազումով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 1.7% և 0.8%-ով: 2018թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 481.4 դրամ, ինչը 1.0%-ով ցածր է 2017թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (486.5 դրամ):
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց