Կանայք չպետք է որևէ կերպ կաշկանդվեն նվաճելու տղամարդկանց աշխարհը. Մանե Թանդիլյան
«Ես իրատես եմ, և իրատեսությունն ինձ հուշում է, որ այո, շատ ոլորտներում՝ հատկապես այնտեղ, որտեղ կա փող և իշխանություն, աշխարհը պատկանում է տղամարդկանց։ Բայց կանայք չպետք է որևէ կերպ կաշկանդվեն նվաճելու այդ աշխարհը՝ իմանալով, որ իրենք պակաս արժանի չեն, եթե չասեմ, որ հաճախ ավելի արժանի են»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Պատգամավորի համոզմամբ, կանայք իրենց նպաստը կարող են բերել տարբեր ոլորտներում՝ ունենալու ավելի լավ աշխարհ, որի կարիքն ունի յուրաքանչյուր ազգ։
«Ինձ համար տաբերություն չկա՝ որ միջավայրում եմ աշխատում։ Ամեն միջավայր ունի իր դժվարություններն ու բարդությունները։ Միջավայրը, ուր ավելի գերակշռում են տղամարդիկ, ինձ որևէ կերպ չի կաշկանդում գործել այնպես, ինչպես ես նպատակահարմար եմ գտնում։ Կարծում եմ, որ կանանց առկայությունն ԱԺ-ում ունի իր դրական կողմը, որովհետև որքան շատ կին ներգրավված լինի օրենսդիր աշխատանքի մեջ, այնքան ավելի որակյալ օրենքներ կունենանք։ Ինչո՞ւ. որովհետև կանայք առավել քաջատեղյակ են կյանքի խնդիրներից, և կյանքի որակն ավելի լավը դարձնելու համար անհրաժեշտ է կանանց ավելի մեծ մասնակցություն օրինաստեղծ աշխատանքում »,- ասաց նա։
Մանե Թանդիլյանի համոզմամբ, կանայք արական սեռի ներկայացուցիչներից չպետք է ակնկալիքներ ունենան միայն Մարտի 8-ին։ Նրանք ուշադրության պետք է արժանանան ամբողջ ժամանակ՝ ամեն օր, բայցև պետք է ուշադիր լինեն իրենց կողակիցներին՝ ներդաշնակ փոխհարաբերություններ կառուցելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը Լոնդոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները
- Քաղաքական միջավայրը շատ կոշտ է, և կին պատգամավորը պետք է պատրաստ լինի պատասխան տալ. Լենա Նազարյան
- Կարեն Կարապետյան. Հետևողական ենք լինելու, որ դուք դրսևորվելու բոլոր հնարավորություններն ունենաք
- ՄԱԿ. Աշխատանքի շուկայում պահպանվում է գենդերային անհավասարությունը
- Հայաստանում տղամարդկային հասարակություն է, որտեղ կանանց ուզում են հիշել դեպքից դեպք. Բախշյան
- Հայաստանի կանայք սկսել են ավելի երկար ապրել, ուշ ամուսնանալ
- Մեր երկրում չկա որևէ ոլորտ ու բնագավառ, որտեղ չզգացվի կանանց բարենպաստ ներկայությունը. Սերժ Սարգսյան