Կիևի կենտրոնում ցուցարարները մտադիր են խանգարել Պորոշենկոյին ծաղիկներ դնել Շևչենկոյի հուշարձանին
Կիևի կենտրոնում ցուցարարները ներխուժել են Շևչենկոյի անվան այգի։ Ոստիկանները չեն հասցրել միջամտել, գրում է unian.net-ը։
Ակցիայի մասնակիցները նախատեսում են խանգարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ծաղիկներ դնել հուշարձանին։ Այգին շրջափակվել է Ազգային գվարդիայի կողմից, այգու մուտքերը փակվել են։
Մարտի 9-ի առավոտյան՝ Տարաս Շևչենկոյի ծնդյան օրը, ոստիկանությունը մարդկանց թույլ չի տվել մուտք գործել Շևչենկոյի անվան այգի։
Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել են, որ շուրջ 40 մարդ մուտք է գործել այգի։ Այժմ տարածք մուտք գործել թույլ են տալիս միայն ուժայիններին և հավատարմագրված լրագրողներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին