Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է արտասահմանում ընտրատեղամասերի թվաքանակը
Ադրբեջանի ԿԸՀ նախագահի տեղակալ Նատիկ Մամեդովը հայտարարել է, որ արտերկրում կձևավորվի 41 ընտրատեղամաս, ուր ապրիլի 11-ի նախագահական ընտրություններին կմասնակցի 13 հազար ընտրող։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
Նշենք, որ այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հաստատել էր գործող նախագահ Իլհամ Ալիևի և ևս 14 անձանց թեկնածությունը։
Իլհամ Ալիևին նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 19-ին և կավարտվի ապրիլի 10-ին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանը չի հետևի ՌԴ-ում և Ադրբեջանում կայանալիք ընտրություններին
- Ալիևի հրամանագրով ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց