Ինչպես հայ զինվորը փրկեց ԱՄՆ-ի ապագա սենատորի կյանքը
«Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին»՝ այս բառերով է սկսել իր ելույթը Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը, ում ուրբաթ օրը Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները պատգևատրել են Ազգային Ժողովի պատվո մեդալով:
«Ամերիկայի Ձայն»-ի հաղորդմամբ, տարիներ առաջ Հայաստան ժամանելով դեռևս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից Մարկ Քըրքը այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե ապագա սենատորի կողքին չլիներ հայ զինվորը՝ այդ այցը կարող էր վերջինը դառնալ:
«Մենք խրամատում էինք, Տերտերի մոտակայքում, նայում էինք ադրբեջանական դիրքերի վրա: Ես սխալմամբ գլուխս բարձրացրեցի և հենց այդ պահին օձիքիս վրա զգացի հայ զինվորի ձեռքը, որն ինձ հետ քաշեց: Անմիջապես այն տեղով, որտեղ մեկ վայրկյան առաջ գլուխս էր, անցավ ադրբեջանական գնդակը: Հայ զինվորն իմ կյանքը փրկեց, իսկ ինձ համար դաս եղավ, որ չի կարելի գլուխը բարձրացնել խրամատից»,-պատմել է նա:
Այդ այցելությունից սենատորը ևս մեկ դաս է քաղել: Հայ ժողովրդի նկատմամբ պատմությունն անարդար էր և անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը, առաջին հերթին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ո՞վ է հիշում հայերին, կրկնում է սենատոր Քրքը Ադոլֆ Հիթլերի սարսափելի հարցը.
«Ո՞վ է հիշում հայերին՝ ե՛ս եմ հիշում հայերին, և մեզանից ոչ ոք չպետք է մոռանա Հայոց ցեղասպանությունը, չպետք է մոռանա հայ ժողովրդին՝ հրաշալի, արարիչ ժողովրդին»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ