Ասկերանի շրջանում ընթացքի մեջ է միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ծրագիրը
Արցախում մեկնարկել է աննախադեպ մի ծրագիր, որը միտված է գյուղական համայնքներում կյանքի որակի բարելավմանը: Միջհամայնքային և գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագիրը նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերից մեկն է: Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
2017 թվականին երբ տրոհվեց «Արցախուղի» ՓԲԸ-ն և բաժանվեց շրջանների միջև՝ ղեկավարումը վերապահվեց շրջանային վարչակազմերին:
Շրջաններում ընկերությունները զբաղվում են համայնքային և միջհամայնքային ճանապարհների վերականգնման, բարեկարգման, սպասարկման, սալապատման, ինչպես նաև կոմունալ ծառայությունների մատուցման և շինանյութերի տրամադրման աշխատանքներով: «Խաչեն-շին» ընկերությունը զբաղվում է Ասկերանի շրջանի ճանսպասարկմամբ:
Ընկերությունն այժմ իրականացնում է Հայկազովից Ասկերան տանող մայրուղու եզրերի մաքրման, չոր ծառերի հեռացման, երթևեկելի գոտու հարթեցման և լայնացման աշխատանքներ: Հիմնական աշխատանքը մեծ ծավալով կենտրոնացել է շրջանի Նախիջևանիկ-Վարդաձոր-Վարազաբուն-Սառնաղբյուր համայնքներն իրար կապող ճանապարհահատվածում:
Այս ճանապարհը նաև Ասկերանի շրջանը Մարտունու հետ կապող ամենակարճ միջոցն է, ուստի, ունի ռազմավարական նշանակություն: Ասկերանի շրջվարչակազմում միջհամայնքային նշանակության ճանապարհների մաքրման, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման խնդիրներով զբաղվող հանձնաժողով է ստեղծվել:Բաշխվել են ուղղությունները՝ բարեկարգման ծրագիրը որակով ու նշված ժամկետներում կյանքի կոչելու համար:
Համայնքների զարգացման այս ծրագիրը նաև աշխատատեղ է գյուղացիների համար: Բացի այն որ հարազատ գյուղն են շենացնում, նաև աշխատանքի դիմաց պետության կողմից վարձատրվում են: Պատերազմական փորձությունն անցած, ավերված ու կամաց կամաց վերականգնված գյուղերում ճանապարհների բարեկարգման ծրագիրը նպատակ ունի բարելավելու գյուղում ապրողների կյանքը, ամրապնդի շրջանին ու մայրաքաղաքին կապող ողնաշարը՝ երթևեկության համար հարմարավետ միջհամայնքային ճանապարհով:
Ծրագրով՝ հարթեցման աշխատանք է կատարվում: Գյուղերի հին փլատակների քարերն էլ օգտագործվում են հենապատերի կառուցման համար:Հետագայում նախատեսվում է սալապատել գյուղամիջյան ճանապարհը, և մի քանի տեղ կառուցել թոնրատներ՝ որպեսզի օգտվեն բոլոր բնակիչները:
Պետական մեկ այլ ծրագրով բարեկարգվում է շրջանի Խրամորթ գյուղ տանող և ներհամայնքային ճանապարհը: Այստեղ էլ գործին լծվել են գյուղի երիտասարդները:
Հարակից հրապարակումներ`
- 2018-ից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրման ծրագիրը
- Հայկական պետությունների ղեկավարները ծանոթացել են Ասկերանի գինու գործարանի աշխատանքներին
- Մեկնարկել են Ասկերանի բերդի վերականգնման աշխատանքները
- Ասկերանում քննարկվել են շրջանի և համայնքի հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ