Հնդկաստանում հայտնաբերել են պարի աստված Շիվայի հնագույն արձանը
Հնդկաստանում հայտնաբերել են պարի աստված Շիվայի հնագույն արձանը: Հնագետներն այն գտել են Բանդհա Պարա գյուղի լճի ափի մոտ, գրում է Իզվեստիա.ռու-ն:
Մասնագետները կարծում են, որ որ մ.թ.ա. 7-րդ կամ 8-րդ դարերում պատրաստված արձանը զարդարել է հնագույն տաճարի գագաթը:
Արտեֆակտը հասնում է 1,2 մ բարձրության, իսկ լայնությունը՝ 90 սմ-ի:
Հնագետները չեն բացառում, որ այն վայրում, որտեղ եղել է արձանը, կարող է լինել նաև տաճարը:
Շիվան հնդկական առասպելաբանության մեջ եռաստվածության աստվածներից մեկն է, որը տիեզերական գիտակցությունն է մարմնավորում ու տղամարդկային կայուն սկիզբը՝ ի տարբերություն կանացի շարժուն սկզբի: Շիվան և արարիչ է, և կործանիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ