Նորամարգից վերահաշվարկի դիմում է ստացվել
Թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովում է ներկայացվել վերահաշվարկ կատարելու դիմում Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից, որով պահանջվում է վերահաշվարկել մեկ՝ թիվ 11/6, տեղամասում քվեարկության արդյունքները:
«Նշված դիմումը սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում, բողոք չի ներկայացվել»,-հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Նորամարգում երկու ինքնաառաջադրված ՀՀԿ-ականների մրցապայքարում 9 ձայնի տարբերությամբ հաղթել է նույն գյուղի դպրոցի ուսուցիչ Արման Թադևոսյանը:
Մարտի 11-ին հանրապետության 20 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև մարտի 13-ը` ժամը 11.00-ն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ