Ահաբեկիչները Իրաքի հյուսիսում մզկիթ են պայթեցրել
Ահաբեկիչներն Իրաքի հյուսիսային Սալահ-էդ-Դին նահանգում մզկիթ են պայթեցրել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Al-Sumaria հեռուստաալիքին։
Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր։ Պայթյունի արդյունքում մզկիթը վնասվել է, տուժածներ չկան։
Ոստիկանությունը կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսել։
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, ահաբեկչությունը կարող էին կատարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ