Դադարեցվել են դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագաի պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 12-ի ԱԽ-5-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր ՕՀԱՆՅԱՆԻ լիազորությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց