ԼՂ հարցում ոչ առաջընթացը, ոչ հետաձգումը Ադրբեջանի համար նախընտրելի չեն. Լորենս Բրոերս
Լեռնային Ղարաբաղի հարցում հիմնական խնդիրն «առաջընթա՞ց, թե հետաձգում» երկընտրանքն է: Մարտի 16-ին Երևանում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները» թեմայով գիտաժողովին այս մասին նշեց Chatam House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Բրոերսը:
Նրա խոսքով՝ այս երկու տարբերակն էլ Ադրբեջանի համար նախընտրելի չէ. եթե նրանք թույլ տան ԵԱՀԿ ՄԽ գործընթացն առաջ գնա, մտավախություն կա, որ արդյունքը կլինի ԼՂ վավերացված անջատում, ուստի քայլ առ քայլ մոտեցումներ ձեռնարկելով՝ իրենք փորձում են հետաձգել ԼՂ կարգավիճակի որոշումը, բայց այս դեպքում էլ՝ եթե գործընթացը շատ երկարի, ապա այնտեղ հայկական վերահսկողությունն ավելի կամրապնդվի: Բաքվի տեսանկյունից սրանք ոչ նախընտրելի տարբերակներ են:
«Ադրբեջանը հետխորհրդային միակ պետությունն է, որն օրենքով ընդունել է դինաստիական հաջորդականությունը, 2003-ի իրավահաջորդության հետևանքով տարածուն ցույցեր եղան այնտեղ, ու այդ օրվանից չի եղել ընտրություն, որ միջազգային դիտորդների կողմից ճանաչվի ազատ և արդար, քննադատները լռեցվել են, Ադրբեջանը ամրապնդված ավտորիտար ռեժիմ է»,- ասաց նա:
Ադրբեջանում իշխանությունը որպես բուրգային համակարգ դիտելիս, ըստ Լորենս Բրոերսի՝ Ալիևը կանգնած է գագաթին, սակայն նա կարող է համարվել հիմնաքար, ոչ թե համակարգի գագաթ: Ալիևը համակարգում հավասարակշռություն ապահովող տարր է, և եթե նրան դիտարկում են որպես հիմնաքար, իրավիճակն ավելի բարդ է դառնում, նա չունի անձեռնմխելիություն, ստիպված է մշտապես հակադրվել ներքին մարտահրավերներին, անվտանգության բացակայությունը կարևոր ռեսուրս է դառնում թե երկրից դուրս, թե երկրի երսում, և այս վիճակը չի օգնում, որ որոշում կայացվի թե դեպի պատերազմ, թե դեպի խաղաղություն:
«Հակամարտության լուծման փոխարեն Ադրբեջանի երկարաժամկետ դիրքորոշման հիմքում այն է, որ ներդրումներ արվեն իշխանության փոխանցման մեջ, սա այն սցենարն է, որով Ադրբեջանը Հայաստանից ուժեղ կդառնա ռեսուրսներով, որը հնարավորություն կտա ահաբեկել Հայաստանին, որ նա զիջումների գնա: Ադրբեջանը ուժային ասիմետրիայի պատկերն է ամրապնդում, նույնը փորձում է ցուցադրել ժողովրդագրության, ռազմական ծախսերի մեջ, համեմատում Հայաստանի բյուջեի հետ, դա դառնում է մշտական համեմատություն երկրի ներսում ու դուրս: Նման վիզուալ միջոցները ծառայում են ասիմետրիայի տպավորությունն ամրապնդելուն»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց