Իրավունք 19:42 16/03/2018 Հայաստան

Սերժ Սարգսյան. Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է խորհրդի անդամներին և նախագահին ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք և վստահություն հայտնել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր եռանդը, փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ պետական այս կարևոր կառույցի կայացման և արդյունավետ գործունեության:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայանության ու տեեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը նաև իր մոտեցումներն ու ակնկալիքներն է ներկայացրել Սահմանադրության փոփոխության արդյունքում ձևավորված նոր պետական մարմնից՝ Բարձրագույն դատական խորհրդից:
 



«Հարգելի՛ գործընկերներ,

Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել այն օրվան, երբ դուք արդեն պաշտոնապես ստանձնելու եք սահմանադրական այս մարմինը ներկայացնելու բարձր պատիվը: Կարծում եմ, որ խորհրդի առաջին կազմում ընտրվելը կրկնակի է բարձրացնում պատասխանատվությունը, քանի որ դուք եք կայացնելու այդ մարմինը, իսկ այդ անկախ մարմնի կայացումից շատ բան է կախված մեր երկրում:

Ցանկանում եմ անհատապես շնորհավորել Ձեզ, պարո՛ն Հարությունյան: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ տեսանելի ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը կուրվագծի իր կայացման ճանապարհը և իր արժանի տեղը կունենա մեր պետական մարմինների համակարգում և ոչ միայն: Ես վստահ եմ, որ անցնելու է որոշ ժամանակ և արդեն միջազգային ասպարեզում, մասնագիտական հարթակներում ճանաչելու են Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը:

Գաղտնիք չէ, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ի սկզբանե նախատեսված է եղել բարձրացնել Արդարադատության խորհրդի դերակատարությունը: Սակայն, հաշվի առնելով դատական իշխանության անկախության հանգամանքը, մասնագիտական խորհուրդն առաջարկեց ի վերջո ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի դատարանների և դատավորների անկախության բարձրացման հարցում:

Սա չի նշանակում, որ մենք անտեսում կամ անտեսել ենք Արդարադատության խորհրդի դերակատարությունը մեր դատական համակարգի կայացման գործում, ավելին՝ պետք է ասեմ, որ Արդարադատության խորհուրդն այս քսան տարիների ընթացքում իր ներդրումն ունեցել է: Որքան էլ մեր հանրությունը, անձամբ ես որոշակի խնդիրներ տեսնենք, կամ կարծիք ունենանք դատական համակարգի անկախության և արդար դատավճիռների կայացման հարցում, այնուհանդերձ, մեր դատական համակարգն այսօր չի կարելի համեմատել ոչ տասը, ոչ տասնհինգ տարի առաջվա եղածի հետ:

Ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արդարացնի ոչ միայն այն մարդկանց ակնկալիքները, ովքեր նախագծել են այս խորհուրդը, այլ, իհարկե, նաև մեր հանրության ակնկալիքները:

Իմ խորին համոզմամբ՝ այն մարմինները, որոնք օժտված են Սահմանադրությամբ նախատեսված մեծ լիազորություններով, պետք է կրեն նաև մեծ պատասխանատվություն: Այստեղ այլ ճանապարհ չկա: Եվ այս մոտեցումը վերաբերում է ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդին, այլ հենց նույն Սահմանադրությամբ նախատեսված բոլոր պետական մարմիններին: Կիսանախագահական համակարգը որոշակի խնդիրներ լուծել է մեր երկրի զարգացման գործում, բայց հավատացեք՝ զարգացման համար այն լավագույնը չէ: Իհարկե, մենք մշտապես ասել ենք, այժմ էլ ասում ենք և ասելու ենք նաև հետագայում, որ երկիրը կարող է զարգացման մեծ թափ, մեծ տեմպ ունենալ կառավարման ցանկացած ձևի պարագայում: Սա ճշմարտություն է, բայց ճշմարտություն է նաև այն, որ տասնամյակների փորձություն անցած մեխանիզմները կարող են նպաստել կամ խոչընդոտել այդ զարգացմանը:

Դուք ունեք շատ մեծ լիազորություններ: Դուք եք լինելու այն միակ մարմինը, որ ընտրելու և նշանակելու է դատավորներին, դուք եք լինելու նաև այն միակ մարմինը, որ կասեցնելու կամ պատասխանատվության է կանչելու դատավորներին: Ցանկանում եմ, մաղթել ձեզ վճռականություն և հույս եմ հայտնում, որ ձեզնից որևէ մեկը չի փորձելու բարեսիրտ լինել, այն իմաստով, որ բարեսիրտ լինել՝ չի նշանակում սխալները ներել, բարի ու բարեսիրտ լինել՝ երբեք չի նշանակում չտեսնել այն հիմնախնդիրը, որ դառնում է համակարգային, որ վնաս է հասցնում պետությանը: Կարծում եմ՝ ձեզնից որևէ մեկը չի կասկածում, որ պետության զարգացման համար արդարադատությունը ուղղակի առաջնային է՝ լինի տնտեսություն, քաղաքականություն, թե այլ ոլորտ:

Խորհուրդը մի առանձնահատկություն էլ ունի՝ այն ձևավորվել է հավասարության սկզբունքի հիման վրա: Խորհրդում ընդգրկվել են ինչպես տարիների փորձառություն ունեցող պրակտիկ դատավորներ, այնպես էլ իրավաբան-գիտնականներ: Վստահ եմ, որ ամբողջովին գիտակցում եք, որ դուք երկու տարբեր համայնքների ներկայացուցիչներ չեք, և հատկապես հանրության համար դուք պետք է ներկայանաք որպես միասնական մարմին: Մնացած բոլոր պարագաներում խաթարվելու են Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքները և միայն վնաս են հասցնելու: Որքան ցանկանում եք վիճեք, բանավիճեք ձեր խորհրդի նիստերի ժամանակ, ձեր առանձնասենյակներում, բայց պաշտպանելով մեր իրավապահ համակարգի ամենակարևոր օղակի՝ դատարանի շահը: Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի: Սա՛ է մեր առջև դրված խնդիրը:

Հասկանալի է, որ սրանք ցուցումներ չեն, այլ իմ մոտեցումները, մի մարդու մոտեցումներ, ով մանրամասն, մշտապես մասնագիտական խորհրդի հետ մասնակցել է քննարկումներին և ունեցել է մեծ ցանկություն ստեղծելու մի մարմին, որ կարող է էական դերակատարություն ունենալ մեր դատարանների անկախության կայացման մեծ գործում. անկախության, բայց ոչ ամեն ինչից, այլ միշտ օրենքի առջև հաշվետու լինելով: Առաջին հերթին դատավորը պետք է օրենքի առջև հաշվետու լինի, որովհետև եթե նա ուրիշներին է սովորեցնում հաշվետու լինել օրենքի առջև, ուրիշներին է պարտադրում կատարել օրենքը ամբողջ ծավալով՝ առաջինը ինքը պետք է այդպիսին լինի: Շատ պարզ բան է՝ պիտի ասի՝ արա այնպես, ինչպես ես:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել և մաղթել հաջողություններ: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում խորհուրդը կայանալու է»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը իր և խորհրդի անդամների անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովելու նրա սահմանադրական գործառույթի շրջանակներում խորհրդի հետ հանդիպման և շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: Գագիկ Հարությունյանը վստահեցրել է, որ խորհրդի բոլոր անդամներն անմնացորդ աշխատանքով և պարտքի ու պատասխանատվության զգացումով պատրաստ են ստանձնելու իրենց վերապահված պարտականությունները և արդարացնելու այն ակնկալիքները, որ կան նորաստեղծ սահմանադրական այս մարմնից:

«Մեր գործընկերների հետ մենք քննարկել ենք, և Դուք էլ շեշտեցիք, մեծարգո՛ Նախագահ, այն կարևոր հանգամանքը, որ այստեղ արդեն չկա այն տարբերակումը, թե խորհրդի անդամները դատարանից են, համալսարանից, գիտությունից՝ այստեղ կա միասնական պատասխանատվություն ժողովրդի առջև: Այսինքն՝ միասնական պարտքի զգացում՝ վստահություն ձեռք բերելու և որքան հնարավոր է շուտ արձանագրելու դրական արդյունքներ: Սպասվում է իսկապես լուրջ, ծանրաբեռնված աշխատանք»,-ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և տեղեկացրել է, որ չնայած մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդի լիազորությունների ստանձնմանը, սակայն գործնականում խորհուրդն արդեն լծվել է նախապատրաստական աշխատանքի, առանց որի, ըստ նրա, դժվար կլինի ժամանակին իրականացնել սպասվող ծավալուն աշխատանքը և շտապ լուծումներ տալ առանցքային խնդիրներին:









Լուսանկարները և տեսանյութը՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}