«Թուրքական հոսք»-ի պատճառով «Գազպրոմ»-ը հարյուրավոր կիլոմետրերի խողովակներ կոչնչացնի
«Գազպրոմ» ռուսական կոնցեռնը խողովակաշարերի լիկվիդացում և կոնսերվացիա կիրականացնի՝ «Թուրքական հոսք» գազատարի հզորության կրճատման (տարեկան 63 խմ-ից 31,4 միլիարդ) հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Լիկվիդացման ենթակա է «Հարավային միջանցք»-ի արևելյան երթուղու գծային հատվածի 506 կմ-ը և «Մորշանսկայա» գազաչափիչ կայանը: Կկոնսերվացվեն նաև «Ռուսկայա», «Կազաչյա», «Կորենովսկայա» կոմպրեսորային կայանների երրորդ ու չորրորդ հերթերը:
«Անավարտ շինությունների լիկվիդացիա արևելյան միջանցքի գծային հատվածում՝ օգտագործման համար պիտանի նյութատեխնիկական ռեսուրսների հետագա ռեալիզացման նպատակով: Անավարտ շինարարական օբյեկտների կոնսերվացիա՝ մինչև նշված օբյեկտների ամբողջ ծավալով ռեալիզացման որոշում»,- նշված է Գազպրոմի նյութերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց