Հասարակություն 17:21 20/03/2018 Հայաստան

Ռեստորաններ ու սրճարաններ չեն փակվել, տնտեսությունը չի տուժել. Օտարերկրացիները՝ ծխելն արգելող օրենքի մասին

ՄԱԿ-ի նիստերի դահլիճում այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին նոր օրենքին:
Միջոցառման ժամանակ Վրաստանի, Մոլդովայի, Իռլանդիայի ներկայացուցիչները կիսվեցին իրենց երկրների փորձով:

Մոլդովայի պառլամենտի պատգամավոր Օքսանա Դոմենթին նշեց, որ իր երկրում հասարակական վայրերում ծխելն արգելվում է արդեն 2 տարի:

Նրա խոսքով՝ նախկին Խորհրդային Միության մաս կազմող Մոլդովայում ծխախոտի արտադրությունը արդյունաբերության ամենամեծ մասնաբաժինն է զբաղեցրել, Մոլդովան էր ապահովում ԽՍՀՄ-ի  ծխախոտի 40 տոկոսը:  «Պատահական չէր, որ մեր կախվածությունը ծխախոտից շատ մեծ էր, հասարակության 1/4-ն ակտիվ ծխող էր, 44%-ը՝ տղամարդիկ,  ուստի մի քանի փուլով ենք փոփոխություններ իրականացրել»,- ասաց Օքսանա Դոմենթին՝ հավելելով, որ Հայաստանը ծխող տղամարդկանց թվաքանակով առաջատարն է ԵՄ-ում, երկրորդ տեղում  Բելառուսն է, երրորդում՝ Ուկրաինան, չորրորդում՝ Մոլդովան:

Նրա խոսքով՝ ծխախոտի տարածվածության հիմնական խնդիրը հասանելիությունն է. «Օրինակ, Մոլդովայում մեկ տուփ ծխախոտը շատ ավելի մատչելի էր, քան  մեկ հացը: Բացի այդ, ծխախոտը վաճառվում էր ամենուր, այդ թվում՝ կրթական հաստատությունների մոտ,  ԶԼՄ-ներով էլ ակտիվ գովազդվում էր»:

Այսօր արդեն, ըստ մոլդովացի պատգամավորի, այդ ամենը կարգավորվել է օրենքով: 

Նա հատկապես կարևորեց Մոլդովայի կողմից ստորագրած կոնվենցիան՝ համարելով այն մեծ հաղթանակ: «Կոնվեցիայի ստորագրումով երկիրը վերցնում է պատասխանատվություն՝ իրականացնելու դրույթները: Հիմա՝ երկու տարի անց,  կարելի է ասել՝ այլևս ծխելը նորաձև չէ, եթե ինչ-որ քաղաքական գործիչ դուրս գա և հասարակական վայրում ծխախոտ օգտագործի, դա վատ կընդունվի, քանի որ այսօր արդեն այլ նորմեր են գործում»,- նշեց Օքսանա Դոմենթին:

Նրա խոսքով՝ ներկայումս ծխելն արգելված է Մոլդովայի բոլոր հասարակական վայրերում, հասարակության 95 տոկոսը կողմնակից է արգելքի կիրառմանը: Պատգամավորը իրենց երկրի փորձով վստահեցրեց, որ  այսպիսի օրենքներն աշխատում են: Նա նաև նկատեց, որ փոփոխությունների արդյունքում ոչ մի բիզնես չի տուժել, հակառակը հասարակական վայրերում՝ բարերում ու ռեստորաններում եկամուտներն ավելացել են 2 տոկոսով:

Իռլանդիայում հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին օրենքը գործում է արդեն 10 տարի: Իռլանդիայի Առողջապահության նախարարության ծխախոտի ազգային վերահսկողության գծով խորհրդական Ֆենթոն Հոուելը նշեց, որ իրենց երկիրն աշխարհում առաջինն է եղել, որտեղ 2004 թվականին ծխելն արգելվել է բոլոր վայրերում՝ աշխատավայրերում, ռեստորաններում։

«Մեր փորձը թույլ է տալիս ասելու, որ օրենքը կիրառության մեջ է մտնում ավելի հեշտ, քան հնարավոր է պատկերացնել: Ընդամենը պետք է հասկանայինք, որ ծխողների մեծ մասը չի ուզում ծխող մնալ, քանի որ բոլորն էլ գիտեն, որ ծխելը վնասակար է առողջության համար: Մենք սկզբում արգելքը մասնակի ենք ընդունել, սակայն դա արդյունավետ չէր, քանի որ հետազոտությունները ցույց էին տալիս, որ պասիվ ծխելը մարդկանց առողջության վրա շատ է ազդում։ Ծուխը կարդալ չի կարող, այն  չգիտի՝ որտեղ կարելի է գնալ կամ չգնալ: Մենք երկար քննարկումներ ունեցանք, բոլորը հասկանում էին, թե ինչու պետք է արգելենք ծխելը: Մարդիկ հասկանում էին, որ դա արվում է բոլորի առողջության համար»,- ասաց Ֆենթոն Հոուելը:

Այսօր, ըստ նրա, Իռլանդիայում օրենքը կատարվում է 95 տոկոսով: Թեև լինում են դեպքեր, երբ մարդիկ հանրային վայրերում ծխում են, սակայն նա չի կարծում, որ աշխարհում կա գեթ մեկ օրենք, որն 95 տոկոսով կատարվում է:

Իռլանդիայի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանում օրենքի դեմ հանդես եկողները նույն փաստարկներն են ներկայացնում, որոնք հնչել են Իռլանդիայում 14 տարի առաջ, նույն փաստարկները հնչել են Անգլիայում, Շոտլանդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, մասնավորապես, տուրիզմը կնվազի, ռեստորաններ ու սրճարանները կփակվեն: «Գիտե՞ք որևէ երկիր, որտեղ հասարակական վայրերում ծխելն արգելելու հետևանքով ռեստորաններ ու սրճարաններ են փակվել, չկա այդպիսի բան, հակառակը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեստորաններն ու բարերը շատ ավելի գրավիչ են դարձել ընտանիքների համար»,- նշեց  Ֆենթոն Հոուելը:

Նա նաև ասաց, որ օրենքի ընդունումից 10 տարի անց Իռլանդիայում ուսումնասիրություններ են կատարել ու պարզել, որ տուրիզմի, ռեստորանների եկամուտները չեն նվազել, միաժամանակ արդյունքները ցույց են տվել, որ տարեկան միջին հաշվով 400 մարդու կյանք է փրկվել:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկները ցույց են տալիս, որ ԱՀԿ շրջանակային կոնվենցիային համահունչ ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականություն իրականացնելը զգալի դրական ազդեցություն է ունենալու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առողջության և տնտեսության վրա։

Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության խստացման նպատակն է պաշտպանել բնակչությանը ծխելու վնասակար ազդեցությունից և կանխել ծխախոտի օգտագործման հետ կապված վաղաժամ մահերը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}