Թովմասյան. Ես որպես ՍԴ անդամ ենթարկվում եմ այդ օրենքին
ԱԺ-ում քվեարկությունից հետո ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, որոշ ժամանակ անց, ինչպես ինքն ասաց, միգուցե կմտածի հանդիպում կազմակերպել:
Անդրադառնալով հարցին, թե նա ընտրվել է օրենքի խախտմամբ, որպեսզի կարողանա ավելի երկար պաշտոնավարել, ՍԴ նորընտիր նախագահը խորհուրդ տվեց կարդալ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը:
«Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Սահմանադրական դատարանի անդամը իրավունք չունի հրապարակայնորեն որևէ կարծիք հայտնելու որևէ ակտի վերաբերյալ, որը երբևէ կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննարկման առարկա: Ես որպես ՍԴ անդամ ենթարկվում եմ այդ օրենքին»,-ասաց Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ կանեմ, որ մեր ազգը լինի ազատ ու երջանիկ. Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահ
- Դուք կրկին բացառիկ հնարավորություն եք ստանում. Մարուքյանը՝ Թովմասյանին
- Ի՞նչ ուղերձ եք հղում օրենսդրին՝ ՍԴ հեղինակությունը բարձրացնելու համար. Զեյնալյանը՝ Թովմասյանին