ՀԾԿՀ-ն «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանել է 5 մլն դրամով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է հանձնաժողովի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետով սահմանված դիմող անձանց նոր համակարգերը մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման առավելագույն ժամկետները խախտելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ