Մոսկվայում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Մոսկվայի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մեկ մարդ, նա առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակից է:
Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով շտապօգնության ծառայության տվյալները:
«Տուժածը մահացել է շտապօգնության մեքենայի մեջ՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հրդեհը մարելիս թունավորվել է նաև վեց հրշեջ: Նրան հոսպիտալացվել են, հրշեջներից մեկի վիճակը գնահատվում է ծանր»,-ասել են լրատվամիջոցին:
Վառվող շենքից տարհանվել է 600 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռիա Նովոստի» գործակալությունը գրել էր, որ հրդեհը տեղի է ունեցել Կեմերովոյի ողբերգությունից հետո առևտրի կենտրոններում իրականացվող զանգվածային ստուգումների ֆոնին։