Իրավունք 16:23 07/04/2018 Հայաստան

Գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման առանձին գնահատականներ խիստ միակողմանի է որակում

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝  Մարդու իրավունքների տարեկան հաղորդման հետ կապված, որտեղ առանձին գնահատականներ և որակումներ խիստ միակողմանի է անվանել։

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. 

«Բարձր գնահատելով մարդու իրավունքների խախտումներն անհանդուրժողականորեն բարձրաձայնելուն, դրանց վերացմանը և այդպիսի իրավիճակների հանգեցնող իրավակարգավորումները չեզոքացնելուն ուղղված ցանկացած գործունեություն և կարևորելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) դերը իրավունքների երաշխավորման պետական մեխանիզմերի համակարգում, ՀՀ դատախազությունն արձանագրում է, որ «2017թ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ ներկայացված որոշ դատողություններ և որակումներ, մեղմ ասած, զուրկ են իրավական հիմնավորումից, առանձին դեպքերում խիստ միակողմանի գնահատականներ են պարունակում:

Այսպես, անդրադառնալով ընտրական իրավունքի երաշխավորման խնդիրներին և այդ համատեքստում քննարկելով 2017թ. տեղի ունեցած ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունների ստուգման թվային տվյալները՝ Պաշտպանը դրանցից չբխող հետևություն է արել այն մասին, որ արձանագրված իրողությունները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա և մտահոգություններ են առաջ բերել ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ: Այնինչ միայն այն հանգամանքը, որ հենց Պաշտպանը ընտրակաշառքի վերաբերյալ 1000 հրապարակումներից միայն 100-ն է համարել դատավարական ճանապարհով ստուգման ենթակա և ուղարկել քրեական հետապնդման մարմիններին կամ ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ 850 հրապարակումներից միայն 131-ն է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակել, առավելապես կարող էր հանգեցնել այն հետևության, որ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ մտացածին տեղեկությունների շրջանառումը, ընտրական խախտումները բացառելուն, կանխելուն, բացահայտելուն, դրանց կապակցությամբ օբյեկտիվ քննություն իրականացնելուն ուղղված ջանքերը արհեստականորեն մրոտելու ակնհայտ միտում են ունեցել:

Նույն տրամաբանությամբ է կառուցված նաև լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ Պաշտպանի այն դատողությունը, որ լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում, որ պատասխանատվության մեխանիզմի բացակայության պատճառով ստեղծվում է անպատժելիության տպավորություն: Եզրահանգումը չի բխում հաղորդման մեջ բերված թվային տվյալներից այն մասին, որ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ որևէ հաղորդում անհետևանք չի մնացել, դարձել է պատշաճ ստուգման և քննության առարկա՝ համապատասխան դատավարական հետևանքներով: Ավելին, այդ ուղղությամբ կատարված աշխատանքը կհամարվեր ամբողջական և օբյեկտիվ ներկայացված, եթե հաղորդման մեջ նշվեր նաև պատասխանատվության մեխանիզմի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված ինստիտուցիոնալ միջոցների մասին: Մասնավորապես, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը, խոսքի ազատության հիմնարար իրավունքի արդյունավետ քրեաիրավական պաշտպանությունն ապահովելու համար 2017թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Դրանով նախատեսվող իրավակարգավորմամբ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի սուբյեկտ պետք է  հանդիսանա ցանկացած անձ, այլ ոչ թե միայն պաշտոնատար անձը:

Պաշտպանն անդրադարձել է արդար դատաքննության իրավունքի ապահովման հարցերին և դրա շրջանակում քննարկել բացատրությունը որպես ապացույց դիտելու հիմնահարցը և բացասական համարել բացատրությունը որպես ապացույց դիտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազության կոլեգիայի 2016թ. դեկտեմբերի 16-ի նիստում ընդունված որոշումը: Հաղորդման մեջ ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումը ներկայացվել է դրա համատեքստից դուրս, այդ որոշումը ակնհայտ նպատակ է ունեցել բացառելու բացատրությունը որպես անվերապահ ապացույց դիտելու արատավոր պրակտիկան: Դատախազության կոլեգիայի որոշումը հիմք է ընդունել այդ կապակցությամբ եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը և որոշման այլ կետերում պահանջ է սահմանել քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման կարգի կամ դրանց ընթացքում մարդու հիմնարար իրավունքների խախտումները բացառելու վերաբերյալ , սահմանել բացատրությունը որպես ապացույց մեղադրանքի հիմքում դնելու ողջամտորեն անհրաժեշտ բացառիկ դեպք: Վստահաբար, դատախազությունն անթույլատրելի է համարում լռելու իրավունքի խախտմամբ ստացված բացատրությունը որպես ապացույց դիտելը: Այդ կապակցությամբ կոլեգիայի որոշման հիմքում դրված վերլուծություններն ուղարկվել են դատախազության բոլոր ստորաբաժանումներին, հետաքննություն և նախաքննություն կատարող մարմիններին: Դատախազության կոլեգիայի որոշումներում բազմիցս շեշտվել է նաև առանց համապատասխան դատավարական կարգավիճակի փաստացի քրեական հետապնդման անթույլատրելիությունը, այն դիտվել է որպես հիմնարար խախտում՝ դրա կոնկրետ դատավարական հետևանքներով:

Անընդունելի են նաև դատական սանկցիայի կիրառման դեպքում ամբաստանյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի իրացման հարցի հետ կապված Պաշտպանի մտահոգությունները: Հակառակ Պաշտպանի այն դատողության, որ օրենսդրորեն սահմանված չէ, թե որն է արդարադատության գերակա շահը, որի դեպքում իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը կարող է ստորադասվել, անհրաժեշտ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1403 որոշմամբ, համապատասխան քրեադավարական նորմերի համակարգային իրավամեկնաբանությամբ, այդ իրավունքի բացարձակությունը սահմանափակելու համար բավարար արդարադատության շահը հստակեցված է:

Անդրադառնալով խափանման միջոց կալանավորումը կիրառելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների և դրանց բավարարման վերաբերյալ վիճակագրության կապակցությամբ Պաշտպանի նկատառումներին՝ չի կարելի չնկատել, որ այդ կապակցությամբ ևս կատարված աշխատանքի վկայակոչումներն ու դրա արդյունքներին տրված վերջնական գնահատականը չեն համընկնում: Հաղորդման մեջ ներկայացնելով, որ ի թիվս այլնի՝ ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են անհիմն կալանավորման դեպքերը բացառելու և կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտ գործիքակազմեր՝ դրանց չհամապատասխանող հետևություն է արվել ներկայացված միջնորդությունների բավարարման բարձր  ցուցանիշների՝ մտահոգիչ լինելու մասին: Պաշտպանն իր դիտարկումներում առաջնորդվում է միջնորդությունների՝ ցանկացած դեպքում անբավարար հիմնավորվածության կանխավարկածով՝ առանց հաշվի առնելու ներդրված գործիքակազմերի ազդեցությունը պրակտիկայի վրա: 2016թ. համեմատ, 2017թ. կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը նվազել է 180-ով կամ 15.4%-ով: Պետք է նկատի ունենալ, որ այս արդյունքի ֆոնին է արձանագրվել 2016թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ներկայացված միջնորդությունների բավարարման 2 տոկոսային կետով ավելացման ցուցանիշը: Այս հանգամանքն ակնհայտորեն պետք է դիտարկել որպես ոչ բավարար հիմնավորվածությամբ միջնորդություններ ներկայացնելու պրակտկայից հրաժարվելու ցուցիչ: ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով սահմանված արդյունավետ մեխանիզմերի գործողությունը կարող էր և պետք է հանգեցներ հենց կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացմանն ու դրանց բավարարման ցուցանիշների աճին:

Ինչ վերաբերում է հաղորդման մեջ նշված՝ իրավունքների սահմանափակումների կոնկրետ դեպքերին, ապա անհրաժեշտ է փաստել, որ այդպիսի մի շարք դրսևորումներ չեզոքացվել են իրավապահպան ամենօրյա գործունեությամբ՝ ի իթվս այլնի, նաև Պաշտպանի հետ համագործակցության արդյունքում: Բարձրացված լինելու դեպքում հաղորդման մեջ թվարկված դեպքերը ևս կարող էին ստանալ համապատասխան լուծումներ:

Իրավունքների անհիմն սահմանափակումների նկատմամբ ՀՀ դատախազությունը անհանդուրժողական է, և այդ համատեքստում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության ինչպես կոնկրետ այնպես էլ համակարգային խնդիրների լուծման համար պատրաստ է բաց համագործակցության»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:49
Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ես ուղղակի ծիծաղում եմ, ինչպես կարելի է պատգամավորի կոչում ունենալ և այդպիսի ստախոսությամբ զբաղվել. Արարատի բնակիչ
«Ես եկել եմ Արարատից, 45 կմ հեռավորությունից։ Ինչպես ասում է վրաց բանաստեղծ Նոդար Դումբաձեն՝«Իմ հոգին ավելի ծանր է, քան...
Աղբյուր` Panorama.am
15:15
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Երևանում անցկացված տարեկան ժողովին և գործարար համաժողովին Կոնվերս Բանկը մասնակցել է որպես...
Աղբյուր` Panorama.am
15:09
ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գուրգեն Արսենյանը կհանդիպեն Բագրատ Սրբազանի հետ, եթե...
«Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չկա»,- Ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:46
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով, «Ուրարտու»-ին՝ մոտ 32 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614...
Աղբյուր` Panorama.am
14:31
Համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է.Դատախազություն
ՀՀ Դատախազությունից հայտնում են. «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
14:21
Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել և...
Աղբյուր` Panorama.am
14:10
Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց և փակ հանդիպում ունեցել բնակիչների հետ, որոնք երեկվանից փակել էին միջպետական ճանապարհը՝...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Ակբա բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համագործակցությամբ Ակբան ընդհանուր առմամբ 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում փոքր և...
Աղբյուր` Panorama.am
13:45
Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում դասախոսություն է կարդում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ կենտրոնական շենքի բակում այսօր մարդու իրավունքների, պարտականությունների, արժեքային համակարգի, պատասխանատվության վերաբերյալ դասախոսությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ. Անանյան
«Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ»:
Աղբյուր` Panorama.am
13:13
Սուրեն Պետրոսյան. Մոտ օրերը լինելու է հասարակության հուզող բոլոր հարցերի պատասխանները շատ հստակ
«Անպայման սպասեք քայլերի, ծրագրերի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Տավուշը Հանուն հայրենիքի» նախաձեռնության...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես ո՞վ եմ՝ բացառեմ կամ չբացառեմ. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուների մասին
«Ավետիք Չալաբյանն իմ մտերիմն է, բայց Ավետիքի անունը գոնե մինչև հիմա չի հնչել»,-  ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}