Կարելիայի Օրենսդրական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
ՌԴ Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
ԵՊԲՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատվիրակությանը ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել բուժսարքավորումները:
Այցի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ծրագրեր՝ ուսումնական և կլինիկական ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխայցեր կազմակերպելու՝ մասնագիտական փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել և Կարեն Վարդանյանները 120 միլիոն դրամ են հատկացրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
- Հենրիխ Մխիթարյանն իր մեքենան նվիրել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին
- Արա Բաբլոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- Ալեքսանդր Դվորնիկովն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
- ՀԵՀ հատկացրած միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնին մահճակալներ կտրամադրվի
- Զինծառայողների վերականգնողական կենտրոնում ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքներ
- Կառավարությունը տարածք տվեց զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնին