Արցախ. Գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ` միջոցներ են ձեռնարկվում Արաքսավանի բնակեցման ուղղությամբ
Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայրն ընդգրկում է մոտ 3500 հա ոռոգովի հողատեսքեր, որտեղ այս տարի ցանվել է 950 հա աշնանացան, 200 հա արևածաղիկ, իսկ գարնանացան մշակաբույսերի համար հերկվել է՝ 560 հա վարելահող: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանն՝ անդրադառնալով Արաքսավանի տարածքում կատարված և կատարվելիք աշխատանքներին:
Նրա ներկայացմամբ, տարածքում առկա են մոտ 200 հա խաղողի և նույն չափով թթի չմշակված այգիներ: Կատարվում են այգիների երիտասարդացման աշխատանքեր: 13 հա-ի վրա հիմնադրվել են նոր պտղատու այգիներ՝ արևելյան խուրմայի, սերկյեվիլի, դեղձի տնկիներով: Ներկայումս կատարվում են ոռոգման աշխատանքներ և տեղադրվում է կաթիլային համակարգ: Հիմնադրվել է ևս 20 հա նռան այգի, որը նույնպես կոռոգվի կաթիլային համակարգով: 8 հա նախկին խաղողայգու տարածքը հիմնաշրջվել է ծառատունկ կատարելու համար: 6 հա խաղողայգի լրիվ մաքրվել է և նախապատրաստված է գարնանացան մշակաբույսերի ցանքսերի համար: Խոտերից մաքրվել է 200 հա լայնահող, որից 50-ն արդեն պատրաստ է գյուղատնտեսական կուլտուրաների ցանքսի և այգիների հիմնադրման համար:
«Տեղադրվել են 3 անձրևային ոռոգման սարքեր 125 հա տարածքի ընդգրկմամբ: Ներկայումս այդ տարածքը հերկված է և նախապատրաստվում է ցանել հնդկացորեն, սոյա, սիսեռ, արևածաղիկ և եգիպտացորեն: Աշխատանքներ են տարվում նաև Արաքս գետից սնուցվող ջրանցքի վնասված հատվածների վերանորոգման, հիդրոտեխնիկական կառույցների վերականգնման ուղղությամբ: Արդեն իսկ վերականգնվել է մոտ 3 կմ ջրանցք››,-կատարված ու կատարվելիք աշխատանքները ներկայացրել է Ի. Ավանեսյանը:
Հադրութի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ տարածքի զարգացման համար վերջերս ԱՀ կառավարության կողմից ստեղծված ‹‹Արաքս գոտի›› ընկերությունը վերը նշված աշխատանքները իրականացնում է սեփական և վարձակալած գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով:
‹‹Նշված աշխատանքները իրականացնելու համար, սակայն, եղած տեխնիկան բավարար չէ: Գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում տարածքի բնակեցման ուղղությամբ››,- ավելացրել է Ի. Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը հանդիպել է երիտասարդ գյուղատնտեսներին
- Տիգրան Աբրահամյան. Արցախի հարավում հավակնոտ ծրագիր է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ