Եգիպտոսում երկարաձգել են արտակարգ դրության ռեժիմը
Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) պատգամավորները կիրակի օրը հաստատել են երկրի նախագահ Աբդել Ֆաթթախ աս-Սիսիի հրամանագիրը՝ երկրում արտակարգ դրության ժամկետի երկարացման մասին:
«Իզվեստիա»-ն գրում է, որ պետության ղեկավարի հրամանագրով՝ արտակարգ դրության ռեժիմը երեք ամսով երկարաձգվում է երկրի ամբողջ տարածքով:
Արտակարգ դրության ռեժիմը Եգիպտոսում մտցվել էր 2017 թվականի ապրիլի 9-ից՝ Տանթա և Ալեքսանդրիա քաղաքների քրիստոնեական եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, որոնք 45 մարդու կյանք էին խլել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին