Քաղաքական 16:54 17/04/2018 Հայաստան

Սերժ Սարգսյան. Իմ կուսակիցների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակերպումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել

«Շնորհակալ եմ ոգևորիչ, ինչպես նաև քննադատական ելույթների համար: Շատ բանի հետ պետք է համաձայնեմ, խոսքս վերաբերում է թե քննադատություններին, թե սատարող ելույթներին: Անշուշտ, հնչած մտքերի մի զգալի մասի հետ էլ ես համաձայն չեմ»,-ԱԺ հատուկ նիստում եզրափակիչ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ամփոփիչ ելույթը ՀՀ ԱԺ հատուկ նիստում ամբողջությամբ՝ ստորև։

«Ազգային Ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ,

Շնորհակալ եմ հնչեցված դիրքորոշումների, ոգևորիչ, ինչպես նաև քննադատական ելույթների համար։ Շատ բանի հետ, որ ասվեց նախորդ ժամանակահատվածում և այսօր, պետք է  համաձայնեմ։ Խոսքս թե՛ քննա-դատությանն է վերաբերում,  թե՛ սատարող քաղաքական ուղերձներին։

Անշուշտ, հնչած մտքերի մի զգալի մասի հետ էլ ես համաձայն չեմ։ Իմ կուսակից ընկերների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակերպումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել, քննադատական ելույթներում բավական շատ պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն, հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն, այսպես ասած, մեր վատ վիճակը։ Իրար հետ շփոթում են շատ բաներ և այլն: Բայց դա չէ կարևորը,  ես դրանց, իհարկե, առանձին-առանձին չեմ անդրադառնա, առավել ևս, որ այդ բանավեճի ամենաարդար դատավորը  ժամանակն է և ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Այդուհանդերձ, վերջում ես երկու դրվագի կանդրադառնամ:

Հակիրճ՝  խոշորացված խմբերով մեկ անգամ ևս անդրադառնամ հնչող քննադատությանը։ Հարցերի առաջին խմբի համար օգտագործվող մոտեցումը հետևյալն է. Հանրապետության երրորդ նախագահի կառավարման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրները, մեջբերվում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկատարված, կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով արված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, թե իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին։ Դա արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ՝ «ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հետագայում լավ անել», սա է ուղերձը։

Սա, թերևս, պարզունակ մարտավարություն է, բայց, ինչ խոսք, միգուցե և ինչ-որ առումով կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համատեքստում։ Այս առումով միայն մեկ դիտարկում կանեմ. 2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակը մեր Հայրենիքի, մեր բոլորի, մեր զավակների ու թոռների կյանքի կարևոր ու անբաժան հատվածն է։  Այդ ընթացքում մենք երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, մեր անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների ենք առերեսվել, ու այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել կամ սկսել, կարողացել ենք պարզճակատ կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարա-բերությունների հարթակում և ուղիղ նայել մեր բոլոր գործընկերների աչքերին։ Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, Սերժ Սարգսյանի պատմությունը չէ, և չարժե ամեն գնով սևացնել այն՝ ինչ է թե հարկ կա թուլացնելու քաղաքական մրցակցին։ Արդար չէ և չարժե անել։

Վստահ եմ, որ այսօր շրջանառվող սիրողական իբր-ամփոփումների փոխարեն այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծություններ կլինեն, մասնագիտական ուսումնասիրություններ ու հրապարակումներ կլինեն։ Չեն կարող չլինել։ Եվ, ի վերջո, պատմությունն է տալու իրական գնահատականը։

Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են կոալիցիայի կողմից ինձ վարչապետ առաջադրելու քաղաքական համատեքստին։ Դա ներկայացվում է որպես կառավարման երրորդ ժամկետ, ի միջի այլոց ինձ համար  տարօրինակ է, թե ինչու երրորդ, այլ  ոչ թե չորրորդ, որովհետև մինչ այդ ես նաև վարչապետ եմ եղել: Տրվում են ամենատարբեր բնորոշումներ, հակասություններ փնտրվում իմ նախկին հայտարարությունների և իրականության միջև։ Առաջադրվող թեմաների սակավության պատճառով հարցերի այս խումբն էլ հարկ եղածից ավելի քննարկվեց՝ չնայած քննարկելու առանձնապես բան էլ չկար։ Շատ լավ հասկանում եմ, որ սահմանադրական բարեփոխումներով մենք ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլև կառավարման ողջ փիլիսոփայությունը, և տարիներ ի վեր արմատացած ընկալումները նույնպիսի արագությամբ չեն կարող փոխվել։

Առավելագույնը երկու տարի հետո, վստահ եմ, բոլոր նրանք, ովքեր հետևում են իմ ասածներին, խնդրում եմ գրառել, վստահ եմ՝ ոչ մեկի մտքով անգամ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի Հանրապետության նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը, որպես իշխանության շարունակու-թյուն կամ 3-րդ ժամկետ։ Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում արդեն գոյություն չունի առաջնային մանդատով  ընտրված գործադիր իշխանության ղեկավար։ Սահմանադրական փոփոխություններով համապետական մակարդակում առաջնային մանդատով օժտված մեկ մարմին կա, դա  Ազգային ժողովն է, որից էլ ծնունդ են առում  իշխանության մյուս ճյուղերը:

Դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն գաղափարը, որ որքան էլ մեծ լինի վարչապետի դերակատարությունը ապագա կառավարությունում, այն անհամեմատելի  է կիսանախագահական կառավարման համակարգի նախագահի դերակատարության հետ, թեկուզ հենց այն պատճառով, որ նախագահը երբեք քաղաքական պատասխանատվություն չի կրել Ազգային ժողովի առջև: Ես շնորհակալ եմ, որ այս փաստը այստեղ արձանագրվեց: Մարդիկ, դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ։

Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետը, այլ պառլամենտական Հայաստանում Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարման առաջին ժամկետը։ Չի՞ ընկալվում այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է։ Բայց դե ժանրի կանոնն է՝ երբ ամեն ինչ հարթ է ընթանում, որևէ բանի վրա պետք է կենտրոնանալ և անընդհատ կրկնել։ Բա հո ձեռքերը ծալած չե՞ն նստելու։ 

Ավելի երկար խոսել արդեն ամիսներ շարունակ հնչող այսօրինակ դիտարկումների մասին, թերևս, չարժե։ Ամեն ինչ ասվել է, ամեն չասվածն էլ արդեն վաղուց ընկալվել է։

Ինչպես ասացի՝ այսօր դա չէ կարևորը։ Կարևորն առաջին հերթին ինքնին այսօրվա նիստն է, երբ  խորհրդարանն ընտրում է գործադիր իշխանության ղեկավարին՝ պառլամենտական երկրի վարչապետին։ Մեզ դեռ տարիներ պետք կգան, մինչև այսպիսի բոլոր՝ մեզ համար նոր գործընթացներն ավանդույթի ուժ ստանան։ Մենք բոլորս միասին առաջ ենք գնում Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, և սա այս պահին ամենակարևորն է։
Կրկին շնորհակալություն եմ հայտնում քաղաքական կոալիցիայի և քաղաքական ընդդիմության բոլոր պատգամավորներին այսօրվա քննարկումների համար։ Հայցում եմ բոլորիդ, այդ թվում՝ նաև ընդդիմության քվեն կոալիցիայի թեկնածուի օգտին։

Դա առաջին հերթին կլինի ստանձնած պատասխանատվության շրջանակում կառավարություն ձևավորելու՝ իշխող քաղաքական ուժի իրավունքի հանդեպ հարգանքի քվե։ Դա նաև կլինի քվե հանուն քաղաքական տրամա-բանության, հանուն տրամաբանված կայունության, որն էլ առաջընթացի թիվ մեկ նախապայմանն է։

Շնորհակալ եմ։
Եվ ես խոստացա անդրադառնալ երկու դրվագի: Առաջինը՝ ուզում եմ դիմել պարոն Արամ Սարգսյանին, թեկուզ նա դահլիճում ներկա չէ, քանի որ ես նրա նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք ( հասկանալի պատճառներով) և ասել հետևյալը՝ որևէ  մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին, և որևէ տեղ թող որևէ մեկը չշահարկի այս հանգամանքը:

Երկրորդ՝ ուզում եմ երկու շնորհակալություն հայտնել  պարոն Մարուքյանին: Նախ շնորհակալ եմ, որ Դուք այս ամբիոնից շատ համոզեցուցիչ ապացուցեցիք, որ` այո´, սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած՝ քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց երբ Դուք ապացուցեք ցույց տալով, փառք Աստծո, այստեղ չկա նկարը, բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն, հասկանո՞ւմ եք՝ այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Եվ երկրորդ շնորհակալությունս կապված է Ձեր «բարի գալուստի» հետ: Շատ շնորհակալ եմ «բարի գալուստի» համար: Եվ որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:

Շնորհակալ եմ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}