Ահազանգ բերման ենթարկված անձանց հարցաքննությունների ոչ իրավաչափության վերաբերյալ
«Իրավապաշտպանների միասնական թեժ գծի» փաստաբաններն ահազանգում են խաղաղ հավաքների մասնակիցներին անօրինական բերման ենթարկելու, սահմանված ժամկետից երկար անազատության մեջ պահելու և Հատուկ քննչական ծառայությունում 2018թ. ապրիլի 16-ին հարուցված թիվ 13199318 քրեական գործով որպես վկա ապօրինի կերպով հարցաքննվելու մասին։
«Իրավապաշտպանների միասնական թեժ գծի» տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է.
«Բերման ենթարկված անձանց մեծ մասը ոստիկանության բաժիններում «ձեռք են բերում» վկայի կարգավիճակ առանց ծանուցման և հարցաքննվում են վերոնշյալ գործի շրջանակում, մինչդեռ տվյալ գործով երբևէ ծանուցված չեն եղել ներկայանալու և ցուցմունք տալու մասին։
Ավելին, վկաները հարցաքննվում են նաև ապրիլի 17-18-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, մինչդեռ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ապրիլի 13-16-ը ընկած դեպքերի հիման վրա։
Բացի այդ, հարցաքննությունն իրականացվում է նախապես կազմված միասնական հարցաշարի հիման վրա, որտեղ քննիչները հանդես են գալիս որպես «հարցազրուցավար»՝ տեղյակ չլինելով գործի փաստական հանգամանքներից։
Պահանջում ենք քննչական մարմիններից ապահովել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերը»:
Panorama.am.- Նշենք, որ ըստ օրենքի՝ բերման ենթարկում են քրեական օրենքի շրջանակում՝ քննիչի, դատավորի, կամ դատախազի թույլտվությամբ։ Այսինքն՝ բերման ենթարկողը պետք է ունենա առնվազն այդ գրավոր թույլտվությունը՝ տվյալ մարդու անունով։ Ավելին՝ օրենքն ասում է, որ նույնիսկ այդ դեպքում բերման ենթարկվողը իրավունք ունի չներկայանալ, եթե ունի հարգելի պատճառ։
Ու եթե պնդեն, որ գրավոր թույլտվությունը չկա, որովհետև օպերատիվ գործողություն է՝ ապա նույնիսկ այդ դեպքում մարդկանց պիտի ասել ինչու են տանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ