Կառավարության այսօրվա նիստն ընթացել է սովորական հունով. Դավիթ Հարությունյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստն առաջին անգամ վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը: Այս մասին գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
«Սկզբունքորեն նիստի ժամանակ բանավեճեր չեն եղել, քանի որ հարցերի զգալի մասը նախապես քննարկված էր և կարելի է ասել՝ գրեթե անվիճելի: Այնպես որ, նիստն այսօր ընթացել է իր սովորական հունով»,- նշեց նա:
Դավիթ Հարությունյանը նաև հայտնեց, որ նախքան նիստը ունենում են նախարարական կոմիտեներ, որտեղ քննարկում են հարցերը:
«Որոշ դեպքերում այս կոմիտեներում հակասությունները վերանում են, իսկ որոշ դեպքերում հակասությունները մնում են, երբ նախարարը պնդում է, որ հարցը պետք է քննարկի կառավարությունը ողջ կազմով»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին