«Դաշտի օր»-ը Լուկաշենկոն ու Դոդոնը նշել են տրակտորի ղեկին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից ոչ հեռու Բելառուսի ու Մոլդովայի նախագահները մասնակցել են «Դաշտի օրվան» նվիրված միջոցառումներին:
«Բելտա»-ն գրում է, որ երկու երկրների ղեկավարներն այցելել են բելառուսական գյուղտեխնիկայի ցուցահանդես, ապա տրակտորով եգիպտացորեն են ցանել:
Դոդոնը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին բելառուսական տրակտորների համար, հույս է հայտնել, որ լավ բերք կլինի: Նա խոստացել է Լուկաշենկոյին տեղեկացնել, թե ոնց է աճում եգիպտացորենը, իսկ աշնանը բերքից Բելառուս ուղարկել:
«Մոլդովայի յուրանքանչյուր գյուղում, բնակավայրում բելառուսական տրանկտոր կա: Դրանք ամենահուսալին են»,-ասել է Մոլդովայի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ձու՝ նախաճաշին. Լուկաշենկոյի սպիտակուցային դիետան
- «Ձրիակեր Լուկաշենկո, լքիր քո աշխատասենյակը»
- Լուկաշենկոն ձրիակերների դեմ՝ սեփական օրինակով և ոչ միայն
- Լուկաշենկոն կարգադրել է հաշվել երկրի ձրիակերներին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին