«Ձրիակեր Լուկաշենկո, լքիր քո աշխատասենյակը»
Բարկացած բելառուսցիները պահանջում են երկրի նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը։
Մինսկում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Բողոքի ակցիայի նախօրեին Բելառուսի մի շարք շրջաններում ձերբակալվել են ընդդիմության մի շարք անդամներ, ովքեր պատրաստվել են Մինսկ գալ և մասնակցել «Բարկացած բելառուսցիների քայլերթ-2»-ին։
Բողոքի ակցիայի ժամանակ բելառուսցիներին հուզող մի շարք հարցեր են բարձրացվել, օրինակ այն, որ Բելառուսում քաղբանտարկյալների թիվն ավելացել է, մարդկանց սոցիալական վիճակը վատթարացել է, բանակում զինվորները սպանվում են։
Բողոքի ակցիայի մասնակիցները հետևյալ կարգախոսովներով են քայլերթն իրականացրել՝ «Ձրիակեր Լուկաշենկո, լքիր քո աշխատասենյակը» «Ազատություն քաղբանտարկյալներին» և այլն։
Բողոքի ակցիային իրավապահները չեն խոչընդոտել, սակայն ակցիայից հետո ոստիկանները ձերբակալել են հայտնի կինոռեժիսոր Օլգա Նիոլայչիկին և «Եվորապական Բելառուս» քաղաքացիական արշավի ակտիվիստ Նիկոլայ Չեբյակին։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն ձրիակերների դեմ՝ սեփական օրինակով և ոչ միայն
- Լուկաշենկոն կարգադրել է հաշվել երկրի ձրիակերներին
- Բելառուսում «ձրիակերների» մասին նոր հրամանագիրը պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 1-ը
- Լուկաշենկո. Մահապատիժը Բելառուսում գոյություն ունի ժողովրդի կամքով
- Բելառուսում «ձրիակերները» համալրել են երկրի բյուջեն
- Ժիրինովսկին Լուկաշենկոյին համեմատել է քնքուշ հորթուկի հետ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ