Իրանահայ համայնքը Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացրել
Իրանահայ համայնքը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի առթիվ բողոքի ցույց է անցկացրել Իրանում Թուրքիայի դեսպանության առջև:
Բողոքի ցույցից ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Էրմենիհաբերում» էլ կարդում ենք, որ մասնակիցներն իրենց ձեռքում պահել են պաստառներ որոնց վրա գրված է եղել «Մահ թուրքերին», «Մահ Թուրքիային», «Թուրքիայի դրոշի կարմիր գույնը ցեղասպանության ժամանակ հայերի թափված արյունն է»։
Ի պատասխան դրան՝ մոտակայքում գտնվող ազերիներն իրենց հերթին են պաստառներ պահել, որոնց վրա գրված է եղել «Ղարաբաղը մերն է, մերն էլ մնալու է»։ Սակայն Իրանի ոստիկանությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկելով, մի շարք ազերիների բերման է ենթարկել:
Աղբյուրը նշում է, որ բերման ենթարկվածները «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք շարժման» ակտիվիստներ են։
Մանրամասները տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ